Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
                                                                            ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
 Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 8.48833 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից (ծածկագիր 11-016-0116-0006, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող)  1.72146 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ:
 1) Վարձակալությամբ տրամամդրվող 1.72146 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 24100 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: