Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-043-0130-0005, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող/ տրամադրել վարձակալությամբ:
1) 0․185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 2000 ՀՀ դրամ /տարեկան/:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: