Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․ Նոյեմբերյան Կոմիտասի փողոց թիվ 31/1 հասցեում գտնվող 0.05173 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, ծածկագիր՝ 11-004-0050-0075):
1) օտարման մեկնարկային գին սահմանել 1100 ՀՀ դրամ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: