|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2017 թվականի N 69-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱԻՆ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող ԱԻՆ-ին տրամադրված շենքային տարածքի սպասարկման համար անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով հատկացնել 0,0072 հա մակերեսով հողատարածք:
- Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 1-ին փողոց թիվ 77 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-050-0065-0017 ծածկագրով 0,04176 հա մակերեսով տարածքը և նրա վրա առկա 175.340 քմ մակերեսով շինությունը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել ԱԻՆ-ին:
- Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի 2-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-040-0105-0016 ծածկագրով 0,43801 հա մակերեսով տարածքից 0,0250 հա մակերեսով տարածքը և 104,38 քմ մակերեսով շինությունը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել ԱԻՆ-ին:
|
Կողմ -11 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|