Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, ինչպես նաև հաշվի առնելով ուղղակի վաճառքի գնման նախապատվության փաստը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սիրամարգ Թաթոսի Շահնազարյանին և Սիրուշ Աղվանի Շահնազարյանին պատկանող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքում 13-րդ փողոց 1 հասցեում գտնվող 11-040-0136-0001 կադաստրային ծածկագրում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի գոռծառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող 0.179 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել Սիրամարգ Թաթոսի Շահնազարյանին և Սիրուշ Աղվանի Շահնազարյանին.
1) ուղղակի վաճառքի համար հողամասի օտարման գին սահմանել 179000 (մեկ հարյուր յոթանասունինը հազար) ՀՀ դրամ, 2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) հողամասն օտարել 1 (մեկ) տարվա ընթացքում: