Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 222-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2023 թվականի N 222-Ա

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով  2006 թվականի  մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ  Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան, Վ․ Տերյան փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող օրինական ճանաչված բնակելի տունը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան, Վ․ Տերյան փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող,  11-004-0039-0204 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.00984 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող օրինական ճանաչված 157․97 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 115․81) բնակելի տունը, օտարել կառույցն իրականացրած Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանին (ծնված 23.10.1979 թվականին):

2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝

1) 0.00984 հա մակերեսով հողամասի համար՝ 120200 (հարյուր քսան հազար երկու հարյուր) ՀՀ դրամ,

2) 157.97 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 573000 (հինգ հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ:

3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշման համաձայն:


Կողմ -12

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner