Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-016-0233-0016 կադաստրային ծածկագրով 0.39251 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու համար:
2. 0.39251 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 6000 ՀՀ դրամ:
3. Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
4.Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
5.Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: