Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Կառուցապատման իրավունքով հատկացնել համայնքային սեփականություն հանդիսացող, ք․ Նոյեմբերյան Երևանյան փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող 0․00067 հա մակերեսով հողամաս՝ թերթի կրպակ տեղադրելու համար (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, ծածկագիր՝ 11-004-0129-0110)։
2. Հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով։
3․ Հողամասի կառուցապատման վարձավճար սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ մեկ տարվա համար։