Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-043-0106-0113 կադաստրային ծածկագրով 0,90514 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (վկայականի համար 30112022-11-0027, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալությամբ տրամադրելու համար:
1)0.90514 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 5200 ՀՀ դրամ:
2)Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3)Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4)Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: