Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0206-0010 կադաստրային ծածկագրով 1.53753 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (վկայականի համար 21122022-11--0016, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալությամբ տրամադրելու համար:
1)1.53753 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 18000 ՀՀ դրամ:
2)Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3)Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4)Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: