|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հուլիսի 2022 թվականի N 117-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Արճիս գյուղի բնակիչ, Հրայր Մովսեսյանի դիմումը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն՝ Հրայր Մովսեսյանի կողմից անորոշ ժամկետով ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի համայնքային սեփականություն հասդիսացող փողոցային լուսավորության հենասյուները բնակավայրին ինտերնետ կապով ապահովելու նպատակով օգտագործման համար՝ Արճիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրին, մանկապարտեզին և դպրոցին անվճար ինտերնետ կապով ապահովելու դիմաց:
2. Սույն որոշման 1-ին կետով նշված հենասյուները թույլատրել օգտագործել՝ մալուխների անցկացման հետևանքով առաջացած ցանկացած վնաս, մալուխների անցկացման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում վերացնելու և նախկին վիճակին վերականգնելու պայմանով: |
Կողմ -14 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(426.78 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|