Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող համայնք Նոյեմբերյան գյուղ Բերդավան 35-րդ փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող, 11-019-0012-0001 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների) 0.33685 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 550 ՀՀ դրամ (1 (մեկ) քմ-ի համար):
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: