Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հավանություն տալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագրին Նոյեմբերյան համայնքի մասնակցությանը:
2. Հաստատել «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագրի մասնակցության Նոյեմբերյան համայնքի նախաձեռնող խմբի կազմը՝
Վահագն Սաֆարյան - Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի պետ,
Արմեն Ազատյան - Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ,
Արևիկ Նահապետյան - Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ,
Մարինե Կոտանովա -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ,
Վերգինե Պապիկյան -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ,
Մանվել Քեշիշյան -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ,
Սվետլանա Անանյան -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ,
Հայկանուշ Բեգլարյան-Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ:
3. Նախաձեռնող խմբին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել սահմանված կարգով:
4. Ծրագրային առաջարկի հաստատման դեպքում կատարել 20 % ներդրում «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագրի պահանջներին համապատասխան:
5. Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված միջոցների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
6. Ձեռք բերված միջոցները չօգտագործել այլ նպատակով, չօտարել կամ չսեփականաշնորհել ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: