|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 օգոստոսի 2023 թվականի N 216-Ա |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքում շինարարական աշխատանքներ իրականացնելու, համայնքի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ անցկացնելու, ինչպես նաև ջրի պոմպ ձեռքբերելու նպատակով հրատապություն պահանջող ծախսեր կատարելու անհրաժեշտությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2023 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի պոմպակայանի համար նոր պոմպ ձեռք բերելու նպատակով հրատապություն պահանջող 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |
Կողմ -15 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|