Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021 թվականի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետով և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բագրատաշեն, 1-ին փողոց թիվ 44/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն վարչական տարածքում գտնվող 11-016-0061-0031 կադաստրային ծածկագրով 0,056476 հա մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու համար:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բագրատաշեն, 1-ին փողոց թիվ 44/1 հասցեում գտնվող, 11-016-0061-0031 ծածկագրով հողամասից 0.0008 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 7.99 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությունը օրինական ճանաչելուց հետո՝ ավտոլվացման կետ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սերյոժա Արթուրի Հարությունյանին:
Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և առկա շինությանը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.0008 հա հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 4120 (չորս հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամի չափով։
2) 7.99 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝62850 (վաթսուներկու հազար ութ հարյուրհիսուն) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: