Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Կոթի բնակավայրում գտնվող 11-040-0029-0013 կադաստրային ծածկագրով հողամասից բաժանվող 0,12344 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա շինությանը տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կոթի, 2-րդ փողոց, 15/1 բնակելի տուն հասցեում, իսկ մնացած 0.14683 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան, գյուղ Կոթի, 2-րդ փողոց, 15 բնակելի տուն հասցեում։ Փոստային դասիչ՝ 4109։