Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց 3/3 ավտոտնակ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց 3/3 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-004-0039-0198 կադաստրային ծածկագրով 0.00391 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր 52 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակ նկուղով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Աշոտ Միխայիլի Ղազինյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.00391 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ (39․1 x 1221) 47800 (քառասունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ չափով։
2) 52․0 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցի օտարման գին՝ /52․0 x 1209/ 62900 (վաթսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: