Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հաշվի առնելով Թերեզա Հրանտի Խաչիկյանի 05․08․2022 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում, գյուղ Ջուջևան, Ռ․ Սևակի փողոց, 1-ին նրբանցք, 1/5 շինություն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-056-0036-0001 կադաստրային ծածկագրով հողամասից, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.00238 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել Թերեզա Հրանտի Խաչիկյանին՝ որպես շինության (ստացած ժառանգության իրավունքի վկայագրով, ժառանգական գործի համար՝ թիվ 37/2020) պահպանման և սպասարկման տարածք։
2․ ՈՒղղակի վաճառքի համար հողամասի 1 (մեկ) քմ հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան՝ 336․6 ՀՀ դրամ։