Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010 թվականի թիվ 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
տալ համաձայնություն Ջուջևան բնակավայրի վարչական ղեկավարի առաջարկությանը՝
1. Սխալմամբ որպես քաղաքացիների սեփականություն քարտեզագրված՝
1) Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-056-0027-0001 ծածկագրով, 0,15 հա մակերեսով հողամասի /նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/ նկատմամբ ճանաչել Ջուջևան բնակավայրի սեփականության իրավունքը:
2) Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-056-0027-0003 ծածկագրով, 0,2 հա մակերեսով հողամասի /նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/ նկատմամբ ճանաչել Ջուջևան բնակավայրի սեփականության իրավունքը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: