|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2018 թվականի N 47-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21 -րդ կետով և հաշվի առնելով <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի տնօրենի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն ներքոհիշյալ շենքային տարածքները և պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը վարձակալական հիմունքներով տրամադրել <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ին՝
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կամոյի փողոց թիվ 3 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի 145.92 քմ մակերեսով տարածքը (շենքի ընդհանուր ծածկագիր 11-004-0048-0057-001):
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կամոյի փողոց թիվ 3 հասցեի շենքին կից գտնվող արհեստանոցի՝ 83.82 քմ մակերեսով տարածքը (շենքի ընդհանուր ծածկագիր 11-004-0048-0057-002) և արհեստանոցի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.06463 հա մակերսով հողամասը (ծածկագիր 11-004-0048-0057): 1)սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում ամրագրված անշարժ գույքի, որպես մեկ ամբողջական միավոր, վարձակալության վարձավճար սահմանել 150 000 ՀՀ դրամ/ամսական ,2) վարձակալության ժամկետ սահմանել 10 (տասը) տարի ժամկետով: 3) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
- Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի հետ կնքել եռամսյա ժամկետում:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|
Կողմ -8 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|