|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2025 թվականի N 1755-Ա |
ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող՝ 11-012-0117-0003 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00041 հա և 0․00158 հա մակերեսով հողամասեր՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր, 11-012-0117-0017 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00016 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 11-012-0316-0006 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00022 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և 11-012-0117-0020 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00296 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
- Առանձնացված 11-012-0117-0003 կադաստրային ծածկագրով 0․00041 հա, 0․00158 հա բնակավայրերի այլ և 11-012-0117-0020 կադաստրային ծածկագրով 0․00296 հա մակերեսներով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողերի կատեգորիայի:
- Առանձնացված բոլոր հողամասերը միավորել և որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|