Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 579-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Մարգարիտ Կոլյայի Մեհրաբյանի կողմից (անձնագիր AX0462104 047-ի կողմից) 05.12 .2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց, 7/16 խորդանոց հասցեում գտնվող 0․0050 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0039-0239, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 59․95 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 53․2 քմ) խորդանոցը և սպասարկման համար նախատեսված 0․005 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած՝ Մարգարիտ Կոլյայի Մեհրաբյանին։
2. Մարգարիտ Կոլյայի Մեհրաբյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 144960 (հարյուր քառասունչորս հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 61100 (վաթսունմեկ հազար հարյուր) ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ՝ 900395101570 հաշվին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: