Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 130-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2019 թվականի N 130-Ն

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ բյուջեի փոփոխությունը անհրաժեշտ է իրականացնել հրատապ`

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի  21-ի  <<Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ    97-Ն  որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Նոյեմբերյան համայնքի բյուջեի 2019 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային մասի <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)>>  տողում գումարը նվազեցնել 3187642  ՀՀ դրամ, տեղական տուրքեր <<Ավագանու սահմանած կարգին և պայմաններին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդների բաց.Երևան քաղաքի>> տողում գումարը նվազեցնել 576000ՀՀ դրամ, <<Նոտարական գրասենյակների կողմից նոտար. ծառայություն. կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաղթերի պատճեններ հանելու  և  դրանցից քաղվածքներ տալու համար>>  տողում գումարը ավելացնել 576000  ՀՀ դրամ:

2. Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի բյուջեի՝

  • Ծախսային մասի  գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման   5113 հոդվածից պակասեցնել 1301242 ՀՀ դրամ, գործառական դասակարգման 04 բաժնի 07 խմբի 03 դասի տնտեսագիտական դասակարգման 5112 հոդվածից 1886400 ՀՀ դրամ:
  • Ծախսային մասի  գործառական դասակարգման 09բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4511 հոդվածից 1700000 ՀՀ դրամ,  տեղափոխել գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված 1355000ՀՀ դրամ, գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված 345000 ՀՀ դրամ:
  • Ծախսային մասի  գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 03 դասի տնտեսագիտական դասակարգման   4511 հոդվածից 799000 ՀՀ դրամ, գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4511 հոդվածից 1200000 ՀՀ դրամ տեղափոխել գործառական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի տնտեսագիտական դասկարգման 4269 հոդված 809000 ՀՀ դրամ, գործառական դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված  790000 ՀՀ դրամ, գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված  400000 ՀՀ դրամ:
  • Ծախսային մասի  գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5122 հոդվածից 320000  ՀՀ դրամ տեղափոխել գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 04 դասի տնտեսագիտական դասակարգման 5122 հոդված:
  • Ծախսային մասի  գործառական դասակարգման 10 բաժնի 03 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4729 հոդվածից 250000  ՀՀ դրամ տեղափոխել գործառական դասակարգման 10 բաժնի 04խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4729 հոդված:
    3․ Սույն որոշմամբ կատարվող փոփոխությունները թույլատրել իրականացնել մեկ անձից գնման եղանակով։

Կողմ -8

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner