Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Լևոն Հրանտի Մամյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Բաղրամյան փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-004-0136-0001) Լևոն Հրանտի Մամյանին, պատկանող 0.096 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.03 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.12600 հա) և հողամասում առկա բնակելի տան (115․99 քմ մակերեսով, կառուցված 1970 թվականին), բ/պ կամ ա/հ-ի (15․59 քմ մակերեսով, կառուցված 1970 թվականին), բնակելի տան (106․66 քմ, կառուցված 1970 թվականին), բ/պ կամ ա/հ-ի (22․21 քմ կառուցված 1970 թվականին), բնակելի տան (1․82 քմ կառուցված՝ 1995 թվականին), պարիսպի (2․75 քմ մակերեսով կառուցված 1983 թվականին), պարիսպի (3․38 քմ, կառուցված 1983 թվականին), տնտեսական շինության (9․21 քմ կառուցված 1996 թվականին), պարիսպի (8․12 քմ կառուցված 1983 թվականին), փռան (2․77 քմ, կառուցված 1977 թվականին), պարիսպի (9․29 քմ, կառուցված 1993 թվականին) նկատմամբ ճանաչել Լևոն Հրանտի Մամյանի (ծնված 25․02․1965 թվականին) սեփականության իրավունքը: