Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 37-րդ փողոց թիվ 29 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-019-0004-0007 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) 0.12256 հա մակերեսով հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 520 ՀՀ դրամ՝ 1(մեկ) քմ-ի համար:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) հողամասն օտարել 2 տարվա ընթացքում: