Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամին ներկայացված «Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկա կառուցելու 3-րդ փուլ» ծրագիրն իրականացնելու նպատակով Նոյեմբերյան համայնքին գումար տրամադրելու փաստը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Նոյեմբերյան համայնքի ղեկավարի «Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկա կառուցելու 3-րդ փուլ» ծրագրի դրամական միջոցները ներգրավելու համար Նոյեմբերյանի համայնքապետարանի անվամբ բաժին 04, խումբ 07, դաս 03 գործառական դասակարգմամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ բացելու առաջարկին տալ հավանություն։
2. Արտաբյուջետային նախահաշվում՝
2112220 տողը կարդալ «9831976» թիվը:
1212000 տողը կարդալ «9831976» թիվը:
3. Ընդունել, որ ծրագիրն իրագործելու նպատակով Նոյեմբերյան համայնքի ներդրումը կազմում է 2778100 ՀՀ դրամ: