Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Հաղթանակ 1-ին փողոց, 22/2 հողամաս հասցեում գտնվող՝ 11-043-0026-0002 կադաստրային ծածկագրով 0․05948 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը աճուրդային կարգով օտարելու համար.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 250 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: