Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3669-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2024 թվականի N 3669-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ՀՀ  կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված ինքնակամ կառույցների օրինականացման կարգի 3-րդ հոդվածի 25-31-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով  Արարատ Բենիկի Պետրոսյանի  դիմումը,  «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության հատակագիծը և բնութագիրը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023RQMDL7), հաշվի առնելով, որ Արարատ Բենիկի Պետրոսյանի կողմից  ինքնակամ կառուցած շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարակդիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը,  ինքնակամ կառուցված բնակարանի մասը, համաձայն Նոյեմբերյան համայնքի գլխավոր հատակագծի, գտնվում է շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի մեջ, շենքի բնակիչների կողմից տրված համաձայնագիրը, և որ այն գտնվում է շենքի սպասարկման համար հատկացված հողամասի սահմանների ներսում ՝  

                                                                                                          ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Օրինականացնել  Արարատ Բենիկի Պետրոսյանին պատկանող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում, Բարեկամության փողոց 7 շենք, 18 բնակարան  հասցեով բնակարանին կից 2019 թվականին ինքնակամ կառուցած 9.3 քմ արտաքին  մակերեսով բնակարանի մասը:

2. Նշված շինության օրինականացման համար ՀՀ կառավարության  18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն մեկ քմ մակերեսի համար սահմանել վճար՝ 2418 ՀՀ դրամի  չափով (9.3x2418= 22500)։

3. Վճարումը կատարել Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395119135 հաշվեհամարին:

3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարումները ինքնակամ կառույցը կառուցած անձանց կողմից 60-օրյա (վաթսուն) ժամկետում  չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner