Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 594-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած Լարիսա Մուշեղի Խաչիկյանի կողմից 19․02.2025 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Կամոյի փողոց 8/21 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00359 հա մակերեսով հողամասում (ծածկագիր`11-004-0039-0252, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված ընդհանուր՝ 35․87 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 28.8 քմ) ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0.00359 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Լարիսա Մուշեղի Խաչիկյանին:
2. Լարիսա Մուշեղի Խաչիկյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 43400 ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 43850 ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ՝ 900395101570 հաշվին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: