Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 584-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Հրանտ Սանդրոյի Խաչիկյանի կողմից (անձնագիր AS0552666, տրված 047-ի կողմից) 05.12 .2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Զորավար Անդրանիկի փողոց, 7/3 ավտոտնակ հասցեում գտնվող 0․00251 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0110-0095, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 25․1 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 23 քմ) ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0․00251 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած՝ Հրանտ Սանդրոյի Խաչիկյանին։
2. Հրանտ Սանդրոյի Խաչիկյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 30400 (եռեսուն հազար չորս հարյուր ) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 30700 (եռեսուն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ՝ 900395101570 հաշվին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: