Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Օտարել Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի վաչական տարածքի սեփականությունը հանդիսացող 1-ին փողոց 62/12, հողամաս հասցեում գտնվող, 11-041-0303-0006 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.07196 հա մակերեսով հողամասը:
1) Օտարվող հողամասի 1քմ համար մեկնարկային գին սահմանել 700 ՀՀ դրամ:
2)Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3)Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: