Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 36-րդ փողոց 25/3 հասցեում գտնվող օրինական ճանաչված պարիսպը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 36-րդ փողոց 25/3 հասցեում գտնվող, 11-041-0115-0034 ծածկագրով տարածքում առկա 0.00167 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 1 քմ օրինական ճանաչված կառույցը՝ պարիսպ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Անդրանիկ Հրանտի Ջիլավյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00167 հա մակերեսով հողամասի համար՝ 23740 (քսաներեք հազար յոթ հարյուր քառասուն ) ՀՀ դրամ,
2) 1 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 880 (ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: