|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հունիսի 2025 թվականի N 1079-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Հայկ Ստեփանի Շիրվանյանի լիազորված անձ Արայիկ Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 10-րդ փողոց 3/2 բնակելի տուն հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-016-0018-0042) բնակելի տան կառուցման և գոյություն ունեցող բնակելի տան քանդման շինարարական աշխատանքների համար Հայկ Ստեփանի Շիրվանյանին տալ շինարարության թույլտվություն։
- Սեփականատերը պարտավոր է Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 9000 (ինը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար և 900395101265 հաշվեհամարին 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ քանդման թույլտվության համար։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|