Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դեբեդավան բնակավայրի 10-րդ փողոց թիվ 2 բնակելի տուն հասցեում գտնվող ընդհանուր՝ 0.06478 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Արսեն Ալբերտի Մովսեսյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի 10-րդ փողոց թիվ 2 բնակելի տուն հասցեում գտնվող ընդհունր՝ 0,06478 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Արսեն Ալբերտի Մովսեսյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 134.84 քմ արտաքին մակերեսով կառույցների՝ նկուղ, բնակելի տուն, շվաքարան և սանհանգույց, նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0.06478 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023E6LA2W) և օրինականացնել:
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Դանիելյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Արսեն Ալբերտի Մովսեսյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 255300 ՀՀ դրամ արժեքով (134.84 x 1893) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 647.8 քմ մակերեսով հողամասը՝ 141100 ՀՀ դրամ արժեքով (647.8 x 217,8) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: