Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․ Նոյեմբերյան Երևանյան փողոց թիվ 87/2 հասցեում գտնվող, 11-004-0265-0013 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0,17554 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 1000 ՀՀ դրամ (1 (մեկ) քմ-ի համար):
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: