|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2025 թվականի N 216-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ի պատասխանատու անձի 07․02․2025 թվականի դիմում-հայտարարագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ին 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյան համայնքի գյուղ Բագրատաշեն 19-րդ փողոց թիվ 69 հասցեում ժամը 24:00-ից հետո իրականացնել ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառք:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|