Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնանել 0․00233 հա մակերեսով հողամաս (նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ բնակելի կառուցապատման)։
2․ Առանձնացված 0.00233 հա մակերեսով հողամասին և այդ հողամասի վրա կառուցված կառույցին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց 42/5 ավտոտնակ, փոստային դասիչ 4101։
3․ Առանձնացված հողատարածքին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: