Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի տեղական բյուջեն:
ա/ եկամուտների գծով 517116.9 հազար ՀՀ դրամ
բ/ ծախսերի գծով 517116.9 հազար ՀՀ դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ /հատված 1/:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ /հատված 2/:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ /հատված 3/:
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ /հատված 6/:
7. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա/ հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15 %-ը: