Այսօր: Շաբաթ, 25 Հունվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 94-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2025 թվականի N 94-Ա

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Հանրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին»  օրենքի 14-րդ հոդվածը և ՀՀ ֆինանսների նախարարի 08.01.2016 թվականի թիվ 2-Ն հրամանով հաստատված «Հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտավորությունների պարտադիր գույքագրման» կարգը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ապահովելու, հիմնական միջոցների ոչ պիտանի ճանաչնելու, դուրս գրելու և օտարելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյանի համայնքապետարանի ակտիվնեի և պարտավորությունների գույքագրում անցկացնելու նպատակով ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի: 

2. Բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ բնակավայրերում գտնվող համայնքի և համայնքային ենթակայության հիմնարկների ակտիվների և պարտավորությունների գույքագրում անցկացնելու նպատակով տեղում ստեղծել համապատասխան հանձնաժողովներ:

3. Նոյեմբերյանի համայնքային ենթակայության հիմնարկների տնօրեններին՝ տեղերում ստեղծել հանձնաժողովներ գույքագրման աշխատանքները իրականացնելու նպատակով:

4. Գույքագրումը սկսել 01.02.2025 թվականին և ավարտել 15.02.2025 թվականին:

5. Գույքագրման աշխատանքներն ավարտելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել համայնքի ղեկավարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner