Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0․41128 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0264-0021,, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող):
1) 0․41128 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 5000 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: