Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1 ) Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղ Բաղանիս, Վարդիկ հանդամաս 15 հողամաս հասցեում գտնվող, 11-017-0103-0058 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.57693 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
2 ) Օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 500 ՀՀ դրամ:
3 ) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4 ) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: