|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2025 թվականի N 814-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով <<ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՀՈԼԴԻՆԳ>>ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 19-րդ փողոց 69/2 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-016-0236-0104) գոյություն ունեցող շենքի վերակառուցման, բակակողմյան հատվածի ապամոնտաժման և փոխարենը երկհարկանի կցակառույց՝ նկուղային հարկով կառուցելու շինարարական աշխատանքների համար <<ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ին տալ շինարարության թույլտվություն։
- Սեփականատերը պարտավոր է Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 18000 ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար և 900395101265 հաշվեհամարին 2500 ՀՀ դրամ տեղական տուրք՝ քանդման թույլտվության համար։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|