Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն սխալմամբ որպես քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող՝ 11-043-0176-0017 կադաստրային ծածկագրով 0.49711 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող) նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի համար մեկնարկային գին սահմանել 348000 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: