Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, Դպրոցականների փողոց, 13/6 հողամաս հասցեում գտնվող՝ 11-004-0049-0154 կադաստրային ծածկագրով 0․00695 հա մակերեսով (նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ բնակելի կառուցապատման) հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: