Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն օտարել Ջուջևան բնակավայրի Ռուբեն Սևակի փողոց, թիվ 4/2 հասցեում գտնվող 11-056-0019-0001 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) 0,0546 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 144 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ մակերեսի համար/
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: