Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գ․ Կողբ, 29-րդ փողոց, 28/6 հասցեում գտնվող կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գ․ Կողբ, 29-րդ փողոց, 28/6 հասցեում գտնվող, 11-041-0421-0034 կադաստրային ծածկագրով 0.0092 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր 27․8 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 26․05 քմ) խորովածանոցը, ծածկը և պարիսպները, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Կարեն Նիկոլի Աբովյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.0092 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 113500 (հարյուր տասներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
2) 27․8 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցների գինը սահմանել՝ 24300 (քսանչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: