Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-012-0117-0003 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00329 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
- Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|