Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կոթի գյուղի 1-ին փողոց 37 հասցեում գտնվող 11-040-0103-0007 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.002 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 500 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: |