|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 օգոստոսի 2023 թվականի N 1067-Ա |
ԳԵՂԱՄ ԱՐՏՈՅԻ ՋԻԼԱՎՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 1002-Ն որոշմամբ սահմանված կարգով և հաշվի առնելով քաղաքացի Գեղամ Ջիլավյանի աշխատանքի ընդունվելու մասին 23.08.2023 թվականի դիմումը և որ նրա անձնական տվյալները համապատասխանում են համայնքային ծառայողի տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված չափորոշիչներին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2023 թվականի օգոստոսի 28-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի պետի թափուր պաշտոնում (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.1-4) նշանակել Գեղամ Արտոյի Ջիլավյանին՝ մինչև մրցույթի կայացումը և հաղթող ճանաչվող անձի կողմից նշված պաշտոնը զբաղեցնելը։
- Գեղամ Ջիլավյանի հետ կնքել օրենսդրությամբ սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագիր։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|