02.12.2019 թվականի նիստի հերթական հարցերից էր <<Ինքնակամ կառույցն ուղղակի վաճառքով օտարելու մասին>> հարցն էր: Կոթի գյուղի վարչական ղեկավարը Կոթի գյուղի բնակիչ Սպարտակ Խաչիկյանը մինչև 2001 թվականը կառուցել է խանութ, որն ունի ինքնակամ կառույի կարգավիճակ, և քանի որ համայնքի գույքի սեփականատերը համարվում է համայնքի ավագանին, ապա առաջարկեց տալ համաձայնություն Կոթի գյուղի բնակիչ Սպարտակ խաչիկյանի կողմից իրականացված կառույցն օտարել կառույցն իրականացրած անձին: Քննարկելով հարցը և ղավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 2-րդ փողոց թիվ 23 հասցեում գտնվող, օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 2-րդ փողոց թիվ 23 հասցեում գտնվող, 11-040-0028-0004 ծածկագրով տարածքում առկա 0.05083 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 73.21 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ խանութ, ծածկ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սպարտակ Հուսիկի Խաչիկյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինությունների համար օտարման գին սահմանել՝
1) 508.3 քմ մակերեսով հողամասի համար՝ որից 146.42 քմ մակերսի համար 14060 (տասնչորս հազար վաթսուն) ՀՀ դրամ, իսկ 361.88 քմ մակերեսի համար 104220 (հարյուր չորս հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ՝ հողամասի ընդհանուր գումարը 118280 ՀՀ դրամ:
2) 73.21 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 230620 (երկու հարյուր երեսուն հազար վեց հարյուր քսան ) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Օտարման ժամկետը սահմանել ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման դրույթներին համապատասխան։
|